ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

GPnews.am իրավական-լրատվական կայքի նյութերի օգտագործման պայմանները եւ կարգը

GPnews.am իրավական-լրատվական կայքի նյութերի օգտագործումը  (ցանկացած վերարտադրում, տարածում, հանրության իրազեկում, թարգմանություն, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ ձեւեր) տվյալ կանոնների ցանկացած պայմանի խախտմամբ համարվում է «Արդարադատության հետքերով» իրավական-լրատվական հասարակական կազմակերպության  բացառիկ իրավունքների խախտում եւ կարող է հանգեցնել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:

    • GPnews.am կայքում տեղ գտած ամբողջ տեղեկատվությունը պաշտպանվում է հեղինակային իրավունքի մասին ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային համաձայնագրերով եւ ենթակա չէ վերարտադրության առանց խմբագրության համաձայնության կամ համապատասխան հղման՝ բացառությամբ օրենքով սահմանված կարգով նյութի էությունը չբացահայտող քաղվածքների, որոնք կարելի է կատարել առանց խմբագրության համաձայնության:

 

    • GPnews.am կայքի նյութերի ամբողջական վերարտադրությունը հնարավոր է բացառապես խմբագրության հետ պայմանագրի առկայության դեպքում (ամբողջական արտատպման դեպքում արգելվում է որեւէ փոփոխություն վերնագրում եւ տեքստում):

 

    • Լուսանկարները, վիդեո կամ աուդիո նյութերը, որոնք կրում են  GPnews.am-ի լոգոտիպը, բացառապես GPnews.am-ի սեփականությունն են եւ պաշտպանվում են հեղինակային իրավունքի մասին ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային համաձայնագրերով:

 

    • GPnews.am կայքում հրապարակված նյութերից քաղվածքների վերարտադրումը թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով՝ առանց հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը:

 

    • Գովազդային նյութերի, հայտարարությունների, բաներների բովանդակության համար պատասխանատվությունը կրում է գովազդատուն: