«Արշալույսի համայնքապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում». Մարգարիտա Ղազարյան

«Արշալույսի համայնքապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում». Մարգարիտա Ղազարյան

Այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի քույրը՝ Մարգարիտա Ղազարյանը, պատրաստվում է «Իմ քայլ»-ի կողմից իր թեկնածությունն առաջադրել Արմավիրի մարզի Արշալույս համայնքում՝ հաջորդ տարվա գարնանը կայանալիք համայնքապետի ընտրություններում:

GPnews.am-ի հետ զրույցում Մարգարիտա Ղազարյանը նշեց, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Նշենք, որ Արշալույսի ներկայիս համայնքապետը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանն է:

Առնչվող հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *