Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Գովազդի մասին» օրենքում

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Գովազդի մասին» օրենքում

Օրենքով կսահմանփակվի վիճակախաղերի կազմակերպիչների, նրանց հովանավորների, վիճակախաղերի, վիճակախաղերի անվանումների, վիճակախաղի ֆիրմային անվանումների (լոգոների) գովազդումը:

Յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը այսուհետ կթույլատրվի ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում:

Գովազդը չի թույլատրվի մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից  ոչ ավելի, և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդի ժամանակ կարգելվի դրամական միջոցների այսուհետ նաև  անչափահասների կերպարների ցուցադրումը:

Կարգելվի վիճակախաղի, շահումով խաղի, այսուհետ նաև ինտերնետ շահումով խաղի, խաղատան, գիշերային ակումբի, ծխախոտի, ինչպես նաև հեռուստատեսությամբ գովազդի համար արգելված ապրանքների և ծառայությունների՝ որպես հովանավորների հիշատակումը Հանրային հեռուստատեսությամբ:

Կարգելվի շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, բացառությամբ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:

Կարգելվի շահումով խաղի, խաղատան, խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը կթույլատրվի նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում: Ինտերնետ շահումով խաղերի գովազդի նկատմամբ կկիրառվ են սույն հոդվածով վիճակախաղի գովազդի համար սահմանված պահանջներն ու սահմանափակումները

Գովազդատու և գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները նախատեսված խախտումների համար կկրեն վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում պետական կառավարման լիազորված մարմինը նրանց նկատմամբ `1 մլն դրամ տուգանք կկիրառի:

Օրենքը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:

Առնչվող հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *