Այսօր Հայաստանում առաջին անգամ նշում են Փաստաբանների օրը

Այսօր Հայաստանում առաջին անգամ նշում են Փաստաբանների օրը

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Հայաստանում առաջին անգամ նշում են Փաստաբանների օրը: 2019թ.-ի հոկտեմբերի 19-ին կայացել էր փաստաբանների ընդհանուր ժողովը, որի ժամանակ էլ քվեարկության միջոցով փաստաբաններն ընտրել էին իրենց օրը:

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը GPnews.am-ի հետ զրույցում նշեց, որ օրվա կապակցությամբ տոնական միջոցառում կկայանա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում.

«Նախկինում փաստաբանության օր չենք ունեցել. երկար փնտրտուքներից և ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, որ 1918 թ.-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության գոյության սկզբում, պետության կառավարությունը ստեղծել է երդվյալ հավատարմատարների ինստիտուտ, ինչը նույնացվում է փաստաբանության հետ։ Այս տարի՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, մեծ հանդիսավորությամբ նշվելու է այդ օրը»,-ասաց Հայկ Հակոբյանը:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով