Առաջիկա օրերին մեզ սպասում են շատ հետաքրքիր զարգացումներ. Արա Վարդանյան

Առաջիկա օրերին մեզ սպասում են շատ հետաքրքիր զարգացումներ. Արա Վարդանյան

Հաշվի առնելով ներքաղաքական արագ զարգացումները և իշխանության անթաքույց ցանկությունը ամեն կերպ շատ արագ ձեռբազատվել Սահմանադրական Դատարանի կազմի մեծամասնությունից, մեզ մոտակա օրերին սպասում են շատ հետաքրքիր զարգացումներ:  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը:

«Նախևառաջ Եվրամիության տարբեր կառույցներից պետք չէ սպասել որևէ կոշտ գնահատական, քանզի այդ գնահատականից մեր իշխանությունը արդեն իսկ խուսափել է՝ վավերացնելով հայտնի կոնվենցիան, և «ցեղասպանություն» բառը ԵՄ կառույցների լեքսիկոնից հանելով», գրել է Արա Վարդանյանը, նշելով, որ կասկած չունի, որ ԵՄ կառույցները չեն խոչընդոտելու Հայաստանի իշխանությանը Ազգային Ժողովում «ՍԴ-ի հարցը լուծելուն»:

«Բայց այս ֆոնին շատ հետաքրքիր դրսևորում է ստանալու ՀՀ-Ռուսաստան հարաբերությունները։ Կարծում եմ մոտակա օրերին մենք ականատես կլինենք ռուսական կողմի նոր քաղաքական հայտարարությունների և քայլերի», նշել է քաղաքագետը եւ ամփոփել.

«Մի խոսքով՝ խաղը թեժանում է…»:

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով