Բոլորս՝ երեխա ունենալու․ վարչապետը կարգախոս առաջարկեց

Բոլորս՝ երեխա ունենալու․ վարչապետը կարգախոս առաջարկեց

Երիտասարդ ընտանիքներում երեխա չունենալու հիմնական ատճառներից մեկը բնակարան չունենալն է։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հիմնավորելով նոր ծրագիրը, որով երեխա ունեցող ընտանիքների համար հիփոթեկային վարկի մարումներ կամ կանխավճարի վճարումներ են իրականացվելու։

Պաշտպանության նախարարի այն արձագանքին, որ երկրում «բում» է լինելու, վարչապետը պատասխանեց՝ «բա էդ ենք ուզում»։

Վարչապետը նաև կատակեց ու կարգախոս առաջարկեց այդ ծրագրի համար՝ «Բոլորս՝ երեխա ունենալու»։

Երբ կառավարության անդամները ասացին, որ ծրագիրը գործելու է հուլիսի 1-ից հետո ծնվող երեխաների համար, վարչապետն ասաց, որ ոչինչ չի խանգարում մինչ այդ երեխա ունեցածներին ևս մեկ երեխա ունենալ դրանից հետո։

Ավելին, ծրագրերից երկուսը արդեն երեխա ունեցողների մասին է։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով