Կառավարությունը վաղը կքննարկի արտակարգ դրության ժամկետը մինչև հունիսի 13-ը երկարաձգելու հարցը

Կառավարությունը վաղը կքննարկի արտակարգ դրության ժամկետը մինչև հունիսի 13-ը երկարաձգելու հարցը

ՀՀ կառավարության վաղվա նիստում կքննարկվի որոշման նախագիծ, ըստ որի` Հայաստանում 30 օրով` մինչև 2020թ. հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ` կերկարաձգվի արտակարգ դրության ժամկետը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00 ներառյալ ժամկետով»,- ասված է որոշման նախագծում:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766 թեստավորում:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով