Կորոնավիրուսով հիվանդի կնոջ մոտ վիրուս չկար. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով հիվանդի կնոջ մոտ վիրուս չկար. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով հիվանդ ՀՀ միակ քաղաքացին, որը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, լավ է զգում իրեն՝ նրա կնոջ մոտ մարտի 4-ին կրկնակի հետազոտման արդյունքում վիրուս կրկին չի հայտնաբերվել: Այդ մասին Կառավարության նիստից առաջ տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված 31 քաղաքացուն՝ նախարարը նշել է, որ նրանց բոլորի ինքնազգացողությունը լավ է, որևէ գանգատ չունեն:

Թորոսյանն ասել է, որ կորոնավիրուսի կանխարգելման համար ձեռնարկված բոլոր միջոցառումները շարունակվում են: Նա տեղեկացրել է, որ մարտի 5-ի դրության 162 նմուշառում է արվել:

«Ամեն ինչ վերահսկելի է, և հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել»,- ասել է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 2103 նոր դեպք է գրանցել Չինաստանից դուրս՝ վարակվածների ընդհանուր քանակն այդ երկրից դուրս գերազանցել է 12,000-ը:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով