Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է ընկել է Թուրքիայում

Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է ընկել է Թուրքիայում

Հայաստանի Հանրապետության տարածքից մայիսի 28-ի գիշերը նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում: Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածում երկնաքարի ընկնելու վերաբերյալ հայտնում է Hurriyetdailynews-ը:

Թուրքական լրատվամիջոցը տեղադրել է սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է երկնաքարը բախվում գետնին ու պայծառ լույս արձակում: Երկնաքարի բախումը նկատելի է եղել Սիվաս, Բինգյոլ, Տրապիզոն, Արդվին ու մի շարք այլ նահանգներում:

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունն ու պատկան այլ մարմինները մեկնել են երկնաքարի անկման վայր տարածքը հետազոտելու նպատակով:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ նշված տարածքում երկնաքար է ընկել նաև 2015թ.-ին: Ավելի ուշ հաստատել էր, որ երկնաքարն անջատվել էր չափերով ավելի մեծ՝ «Վեստա» երկնաքարից:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով