Մաշա Մնջոյանը՝ ավստրալական The Voice-ում

Մաշա Մնջոյանը՝ ավստրալական The Voice-ում

The Voice Australia-ն (Ավստրալիայի Ձայնը») իր նոր շարքի առաջիկա մայիսի 24-ի թողարկման գովազդում ներկայացրել է Մաշա Մնջոյանին՝ հաստատելով, որ 2013-ին The Voice Armenia-ում (Հայաստանի Ձայնը) հաղթած երգչուհին կմրցի հեռուստատեսային մրցույթի Ավստրալիայի 2020-ի տարբերակում:

Մաշան այժմ սովորում է Ավստրալիայում և 18 ամիս է անցկացրել այդ երկրում: Նա առաջին անգամ 2014 թվականին է այցելել Ավստրալիա՝ մի խումբ հայ երգիչների հետ:

«Հենց սկզբից ես սիրեցի երկիրը, քաղաքները, մարդկանց, իմ համայնքը, ավստրալացիներին. Ամեն ինչ հիանալի է: Ես երկար ժամանակ ճանապարհորդել եմ, շատ տարբեր երկրներում՝ Եվրոպայում և Ամերիկայում, բայց Ավստրալիան տարբերվում է », — ասել է նա Sydney Morning Herald-ին:

«Հայաստանում ես հաղթեցի The Voice-ը 2013 թվականին, դա իմ ամենամեծ հաջողությունն էր իմ երկրում, բայց ինչ-որ պահից մտածեցի, որ դա բավարար չէ, ես ավելին պետք է անեմ. արել եմ այն ամենը, ինչ հնարավոր էր այդ երկրում` փոքր, գեղեցիկ երկրում, բայց որտեղ շուկան այնքան մեծ չէ, որքան Ավստրալիայում: Այնպես որ, որոշեցի՝ սիրում եմ այս երկիրը, սիրում եմ մարդկանց, այստեղ է իմ ընտանիքը, և պետք է փորձեմ, հակառակ դեպքում կզղջամ»,- հավելել է երգիչը:

«Ավստրալիայի Ձայնը» մեկնարկում է կիրակի, մայիսի 24-ին, երեկոյան 7-ին:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով