Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս պահին երերում է. Սամսոնյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս պահին երերում է. Սամսոնյան

Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջատար է միայն մեկ բանով՝ կորոնավիրուսով, ինչը վնասակար է ՀՀ քաղաքացիների առողջության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«ՀՀ քաղաքացիներն այսօր Աննայի ու Նիկոլի զոհերն են։ Շատ շուտով Նիկոլ Փաշինյանը վահանների հետևից է տեսնելու Երևանի փողոցները ու դրանից հետո նա միայն ճաղերի հետևից Երևանի երկինքն է տեսնելու։ Կարող է ասեն, որ այսօր բռնության կոչեր եմ արել ու գան 50 հոգով կալանավորեն, բայց որևէ մեկը սրանից պետք է չընկճվի։ Բոլորս պետք է պատրաստ լինենք կալանավորման»,-ասաց Նարեկ Սամսոնյանը։

Վերջինս նշեց, որ ունենալու ենք տնտեսական արհավիրքներ, փողոցում սամասուդներ են լինելու։ Նարեկ Սամսոնյանի խոսքով այս պահին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երերում է և նա որևէ կերպ չի տիրապետում իրավիճակին։

«Մենք ծերացել ենք էս երկու տարվա մեջ։ Որովհետև էս երկու տարվա մեջ մեր պետությունը, մեր սահմանադրությունը, մեր օրենքները, մեր տնտեսությունը բռնաբարվել են երկու հոգու գլխավորությամբ։ Էդ երկու հոգին էլ ամուսիններ են, գիտեք»,-հավելեց Նարեկ Սամսոնյանը։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով