9-րդ ծրագրի շահառուների 2-րդ ցանկը, որոնց գումարներն արդեն հասանելի են բանկում․ԹԱՐՄԱՑՎԱԾ

9-րդ ծրագրի շահառուների 2-րդ ցանկը, որոնց գումարներն արդեն հասանելի են բանկում․ԹԱՐՄԱՑՎԱԾ

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#4

GPnews-ը ձեզ է ներկայացնում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմած շահառուների 2-րդ ցուցակը, որոնց գումարն արդեն հասանելի է բանկում։

Ցանկը թարմացված է այսօր՝ 21.04.2020 թ։

Ցուցակը ներբեռնել այստեղից։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառում

(ՀՀ կառավարության 02.04.2020թ. N 427-Լ, 10.04.2020 N 536-Լ, 14.04.2020թ. N 555-Լ որոշումներ)

1. Սույն միջոցառման շահառու են մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքները, որոնք բավարարում հետևյալ պայմաններին՝

1) Երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը 2020թ. մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք և 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի

2) մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում

3) 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք ունենալու դեպքում՝ երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500 000 դրամը.

4) երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության միավորը բարձր չէ 28.00-ից.

5) անհատ ձեռնարկատեր հանդիսացող երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի գործունեությունը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված է։

2. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով` անկանխիկ.

1) շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով, եթե շահառուն ներկայացրել է իր վճարային քարտի 16-նիշանոց համարը, կամ

2) Ծառայության տրամադրած տվյալների հիման վրա համապատասխան բանկերի միջոցով՝ եթե շահառուն չի ներկայացրել իր վճարային քարտի 16-նիշանոց համարը կամ ներկայացված 16-նիշանոց համարը սխալ է կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի քարտային հաշվին։ Ընդ որում, նշված դեպքում, բանկը միանվագ աջակցության գումարը վճարում է բանկին գումարն ստանալու պահանջ ներկայացրած՝ դիմող ծնողին կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։»։

3. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

    Սույն միջոցառման շրջանակներում, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցվող ծառայությունը չեն համարվում հիմնական, մշտական կամ ժամանակավոր աշխատանք, իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացած եկամուտը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլյ վճարումներում չի հաշվարկվում :

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

18 Comments

  • Անուշ , 21 Ապրիլի, 2020 @ 22:22

    Մարկոսյան

  • Sir Aydinyan , 21 Ապրիլի, 2020 @ 22:36

    Vojmibanel chka

    • Gor simonyan , 13 Մայիսի, 2020 @ 23:37

      Knereq mi ban harcnem da chisht e vor gumar@ et en vercnum petakan vostikanneri @ntaniqneric

  • Արաքսյա Բաղդասարյան , 21 Ապրիլի, 2020 @ 22:58

    Barev dzez es unem 4 erexa uzum em ogtvel ayd cragric,kaseq vonc petqe lracnem ,ev vortex

  • Shahane Torosyan , 22 Ապրիլի, 2020 @ 17:14

    Erb klinen tarmacumner???

  • Gevorg , 23 Ապրիլի, 2020 @ 16:27

    Barev dzez es uzum em ogtvel ayd cragric incpes petqa lracnem u vortex

  • Լուսինե , 25 Ապրիլի, 2020 @ 15:05

    isk joxovurd ove kursi aydi banki tvyalner@ erb klini arden 20oric avela es dimelem u patasxan chem stacel

  • ani babajanyan , 25 Ապրիլի, 2020 @ 22:34

    barev ces yes vetebe banki anunem nsel u cem stacel kasek vonc karoxem imanal ekela mer gumar te voc

  • Tamara , 27 Ապրիլի, 2020 @ 13:36

    Ete hayty uxarkeluc heto grvel e vor dzer hayty hajoxutyamb avartvel e u heto voch mi namak chi ekel ayd depqum inchpes imanam te es shaharu em te voch

  • Meri , 27 Ապրիլի, 2020 @ 21:01

    Barev dzez es unem 1erexa uzum em ogtvel ayd cragric

  • Արմինե , 28 Ապրիլի, 2020 @ 12:56

    ես լրացրել եմ հայտը բայց ոչ մի պատասխան դեռ չեմ ստացել ինչպես կարող եմ իմանալ շահառ եմ թե ոչ

  • Roza , 28 Ապրիլի, 2020 @ 17:40

    Es nuynpes chem stacel parasxan ,dimum grel em aprili 15ic

  • Luss\ine , 30 Ապրիլի, 2020 @ 20:43

    inchu der patasxan chka ete aprili 19-ic dimumy lracrel enq

  • Nver , 6 Մայիսի, 2020 @ 19:47

    9 rd cragri shahary em 4 angama lracnymem tvialners vochmi patasxan chka arden 12 ora???

  • Nver , 6 Մայիսի, 2020 @ 19:51

    9rd cragri shaharu em 4 angam lracnum em tvialners vochmi patasxanchka arden 12 ora

  • Virap , 7 Մայիսի, 2020 @ 11:58

    Barev dzez vtb banki cucak@ vonc karox enq nayel

  • Hamlet , 11 Մայիսի, 2020 @ 13:07

    Բարև ձեզ ես ոնց կարող եմ նայել արդեն 1 ամիս է գրել եմ դեռ ոչ մի պատասխան չկա ոնց կարող եմ ստուգել ինչու գումարը դեռ չի գալիս

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով