Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 984 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 984 նոր դեպք
Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 984 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 118870-ի։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 1811 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 13 դեպք։ Նոյեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 463 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 36 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2274-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 2478 է, ընդհանուր առողջացածներինը՝ 74 984, փաստացի բուժվողներինը՝ 38253 (մեկ օրում նվազել է 1887-ով): Մեկ օրում արվել է 2530 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 468081 թեստ:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով