Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Ադամ Շիֆ

Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Ադամ Շիֆ

Մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմում են Արցախում, հրթիռակոծում խաղաղ բնակիչներին, եկեղեցիներն ու իրականացնում հնարավոր բոլոր ռազմական հանցագործությունները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Ադրբեջանի հարձակումների հետեւանքով զոհվել է ավելի քան 800 զինվոր, տասնյակ խաղաղ բնակիչներ: Արցախի բնակչության ավելի քան կեսը ստիպված է եղել լքել իրենց տները. նրանք քնում են մեքենաների մեջ կամ բաց դաշտերում՝ հրթիռներից հեռու, իսկ առջեւում ձմեռ է:

Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Մենք չենք կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմ սկսել, Միացյալ Նահանգները, Մինսկի խումբն ու միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնեն, որ նրանք չեն հասնի իրենց նպատակներին: Ալիեւին եւ Էրդողանին պետք է հասկացնել, որ, եթե նրանք շարունակեն այդ պատերազմը, կլինեն հետեւանքներ: Միացյալ Նահանգները դիտորդի դերում չի մնա:

Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»,-գրել է նա:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով