Ադրբեջանի էլիտար զորքերն Արցախյան պատերազմում եղել են մեր ոտատակի փալաս. Արա Խուդավերդյան

Ադրբեջանի էլիտար զորքերն Արցախյան պատերազմում եղել են մեր ոտատակի փալաս. Արա Խուդավերդյան

Այսօր առավոտյան մենք կարևոր ճեղքումներ ենք արել, մեր նպատակն այն է, որ Բաքուն մոխրի մեջ լինի, ինչպես ասում էինք դեռևս պատերազմի ժամանակ. մենք Արցախի հարցը լուծել ենք դեռևս 1994-ին, շատ բան չի փոխվել՝ այն ժամանակ էլ, այսօր էլ Ադրբեջանում իրենց վարձկաններին չեն հաշվում իբրև մարդ, նույնիսկ նրանց դիակները չեն գալիս հավաքելու:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

«Պանթուրքիզմը փորձում է առանց Հայաստան պետության միավորել թուրքերին, բայց մենք թույլ չենք տա, մեր բռունցքն ու ոգին ամուր է: Իրավիճակը որոշվում է առաջին գծում, որտեղ գերտերությունների խոսքն ազդեցիկ չէ: Ուզում է՝ Ալիևը կնոջ հետ Սմերչով թռնի դեպի Ստեփանակերտ, վերջնական հաղթանակը մերն է, քանի որ ագրեսորը երբեք չի հաղթում»,- ասել է ազատամարտիկը:

Ըստ Խուդավերդյանի՝ Ադրբեջանը, ինչ զենք էլ ունենա, ոգի չունի, այդ պատճառով բերում է ռուս, ուկրաինացի, մահմեդական վարձկանների, թուրք հրահանգիչների, և ոչ մի ռազմական կենտրոն չի կարողանում վերլուծել՝ ինչպե՞ս է հաջողվում նման փոքրաթիվ ուժերով հայերին ամեն անգամ հաղթել. «Յաշման մշտապես եղել է մեր ոտատակի փալաս, նրանք միշտ խայտառակ կերպով պարտվել են, միայն քնած մարդ մորթելու արվեստին են տիրապետում, մարտի դաշտում այդ ոհմակը պիտանի չէ կռվի: Ադրբեջանը միշտ հրաժարվում էր իր դիակները հավաքելուց, շնագայլերն ուտում էին նրանց դիակները»:

Ազատամարտիկի կարծիքով՝ Ադրբեջանն արհեստականորեն ստեղծված քարանձավացեղային պետություն է, որը պետք է ջնջվի քարտեզի վրայից, Բաքվի իշխանությունը պետք է խորտակվի. «Թուրքիան է այսօր հրահրում ամեն ինչ, որ կործանի Հայաստան պետությունը: Համայն հայությունը պետք է գոտեպնդվի, զենքը ձեռքը վերցնի, որ Կասպից ծովում լվանք մեր ոտքերը և ստիպենք, որ Ալիևը խմի այն: Սա մեր գոյության կռիվն է, երկընտրանքի առջև ենք՝ կա՛մ լինելու ենք, կա՛մ մորթվելու ենք: Սա Արցախի տարածքի խնդիրը չէ, այլ մեր գենի պահպանման, և պետք է ջարդենք թուրքական յաթաղանը»:

Արա Խուդավերդյանի պնդմամբ՝ լուրեր կան, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդհատակում է, երևում է՝ հասկացել է հայկական բռունցքի երեք մատի կոմբինացիան. «Մենք թքած ունենք բոլոր այն կառույցների վրա, որոնք որքան խաղաղություն են քարոզում, երկու այդքան պատերազմներ են հրահրում: Արցախի անկախությունը պետք է ճանաչել, ապա այն դարձնել Հայաստանի մարզ, ինչպես 1989 թ.-ի դեկտեմբերին: Մենք մի դեմք ունենք, պետք է միահամուռ լինենք: Եթե հիմա վախենանք քաղաքական հետևանքներից, կկորցնենք պետականությունը: Աշխարհը խոնարհվում է ուժի առաջ, իսկ մենք ունենք այդ ուժը»:

Ազատամարտիկի պնդմամբ՝ մենք իրավիճակի տերն ենք, ոչ թե վերահսկողը, և մեր պաշտպանության նախարարի հրամանը Բաքուն պետք է ընդունի որպես իրողություն: «Հիմա մեր գենն ուղղված է ինքնապահպանման: Երեկ թշնամին խաբում էր, թե հաջողություններ ունեն, այսօր արդեն խուճապահար են: Նրանց իշխանության սանձերը ժողովուրդը չի կարողանում քաշել, մենք կքաշենք, վերջակետը կդնենք: Թալիշներն ու լեզգիներն էլ են ասում, որ իմաստ չունի զոհվելու Ադրբեջանի համար: Հիմա չի կարելի հրադադարի գնալ, թշնամու կապիտուլյացիան էլ է քիչ, պետք է այդ պետությունը ոչնչանա: Եվլախի ուղղությամբ կարելի է մի երկու հրթիռ ուղարկել»,- ամփոփել է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով