Ինչ է կատարվում ԱՄՆ մի շարք քաղաքներում աֆրոամերիկացու սպանության ֆոնին

Ինչ է կատարվում ԱՄՆ մի շարք քաղաքներում աֆրոամերիկացու սպանության ֆոնին

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը սպանվել էր ոստիկանի հետ վիճաբանությունից հետո: Ոստիկաններից մեկը 7 րոպե շարունակ ծնկով սեղմել է Ֆլոյդի պարանոցը՝ չնայած վերջինս ասել էր, որ չի կարողանում շնչել: Տղամարդը մահացել է հիվանդանոցում տեղի ունեցածից կարճ ժամանակ անց:

Միջադեպի մասնակից 4 ոստիկաններն ազատվել են աշխատանքից: Նրանցից մեկը մեղադրվում է ոչ դիտավորյալ սպանություն գործելու մեջ: Չնայած դրան՝ բազմաթիվ քաղաքացիներ փողոց են դուրս եկել՝ պահանջելով արդարադատություն և ռասայական խտրականության բացառում:

Մինեապոլիսում, որտեղ տեղի էր ունեցել դեպքը, ցույցերը շարունակվում են արդեն չորս օր: Դրանք սկզբում խաղաղ բնույթ են կրել, այնուհետև վերածվել են իսկական անկարգությունների: Ակցիայի մասնակիցները թալանել, վնասել, վանդալիզմի են ենթարկել կամ կրակի մատնել մոտ 200 շինություն։

 

Իշխանությունները ցուցարարներին զսպելու և զանգվածային անկարգությունները կանխելու համար Մինեապոլիսում և Սեյնթ Փոլում պարետային ժամ են սահմանել, որը կգործի հանգստյան օրերին: Համաձայն փաստաթղթի՝ տեղի բնակիչներին արգելվում է փողոց դուրս գալ երեկոյան 20։00-ից մինչև առավոտյան ժամը 06-ը: Պարետային ժամը խախտողներին սպասվում է մոտ 1000 դոլար տուգանք կամ 90 օրյա կալանք։ Միջոցառումները չեն տարածվի լրագրողների, հրշեջների, իրավապահների, բժիշկների վրա։
Բողոքի ցույցերի ալիքը հասել է Նյու Յորք, Ատլանտա, Լոս Անջելես, Դենվեր, Վաշինգտոն, Լուիսվիլ և այլ քաղաքներ:
Նյու Յորքում ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Ձերբակալվել է առնվազն 70 մարդ:
Լոս Անջելեսում ցուցարարները տարբեր իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան իրավապահները կիրառել են մահակներ, արցունքաբեր գազ:
Ատլանտայում ակցիայի մասնակիցներ ի նշան բողոքի այրել են ոստիկանական մեքենաները: Ջորջիայի նահանգապետը Ատլանտայում արտակարգ դրություն է հայտարարել: Այս քայլը թույլ է տվել իշխանություններին անկարգությունները զսպելու համար ներգրավել ազգային գվարդիայի ավելի քան 500 ծառայողների:

Դետրոյթ քաղաքում ցույցերի ժամանակ 1 մարդ մահացել է, ավելի քան 40-ը ձերբակալվել: Համաձայն իրավապահ մարմինների՝ անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել ամբոխի ուղղությամբ: Ոստիկանությունը չի հայտնաբերել կրակողին:

Օհայո նահանգի Դենվեր և Կոլումբուս քաղաքներում ցուցարարներն արգելափակել են կենտրոնական փողոցների երթևեկությունը։
Բողոքի ցույցեր են կազմակերպվել նաև Վաշինգտոնում: Հարյուրավոր մարդիկ «սևամորթների կյանք նշանակություն ունի» « ես չեմ կարողանում շնչել» պաստառներով հավաքվել են Սպիտակ տան մերձակայքում՝ իրենց բողոքն արտահայտելու ոստիկանության գործողությունների դեմ:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով