ԱՀԿ-ը չի բացառել, որ սահմանների բացումից հետո կորոնավիրուսով վարակվածների թիվը կաճի

ԱՀԿ-ը չի բացառել, որ սահմանների բացումից հետո կորոնավիրուսով վարակվածների թիվը կաճի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ երկրների միջև սահմանների բացումից հետո նոր տեսակի կորոնավիրուսի դեպքերի թիվը կավելանա: Այս մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Վույնովիչի խոսքով՝ «հնարավոր չէ բացառել» կորոնավիրուսի դեպքերի աճը:

Կորանավիրուսի առաջին երկու դեպքերը Ռուսաստանում գրանցվել են հունվարի 31-ին՝ Չինաստանի քաղաքացիների մոտ: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ նոր տեսակի կորոնավիրուսը վերածվել է համավարակի:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով