ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս COVID-19-ի բուժման համար ուլտրամանուշակագույն լամպեր օգտագործել

ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս COVID-19-ի բուժման համար ուլտրամանուշակագույն լամպեր օգտագործել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս օգտագործել ուլտրամանուշակագույն լամպեր COVID-19-ի բուժման համար, քանի որ մաշկը կարող է վնասվել, РИА Новости-ի փոխանցմամբ, Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մարգարեթ Հարրիսը:

«Մենք դեռ չենք որոշել՝ ինչը կարող է այս վիրուսը սպանել, բայց մենք որոշել ենք, որ այն բավական կայուն է և կարող է երկար ժամանակ ապրել:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման հետ կապված խնդիրն այն է, որ այն կարող է վնաս հասցնել ձեր մաշկին և այլ վնաս պատճառել, այնպես որ մենք խորհուրդ չենք տալիս այն օգտագործել»,- ասել է նա:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով