Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում. օրակարգում արտակարգ դրությունը երկարացնելու հարցն է

Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում. օրակարգում արտակարգ դրությունը երկարացնելու հարցն է

Հայաստանի Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում, որի օրակարգում է արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 13-ը` 17:00-ն երկարացնելու մասին հարցը:

Նշենք, որ այսօր կառավարության նիստում որոշում է կայացվել երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Խորհրդարանը պետք է այն ուղղակի ի գիտություն ընդունի՝ քվեարկություն չանցկացնելով:

Կառավարության նիստում վարչապետը նշել է, որ թեեւ սահմանափակումները գրեթե հանված են, սակայն արտակարգ դրությունն անհրաժեշտություն է, որովհետեւ միայն այդ ռեժիմի դեպքում է հնարավոր իրականացնել որոշակի միջոցառումներ, մասնավորապես, անհրաժեշտության դեպքում փակել որեւէ բնակավայրի ելքերն ու մուտքերը:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով