«Էս արտակարգ դրությունն էն տրանսգենդերներին չի վերաբերո՞ւմ». ակցիա՝ ՀՀ կառավարության մոտ

«Էս արտակարգ դրությունն էն տրանսգենդերներին չի վերաբերո՞ւմ». ակցիա՝ ՀՀ կառավարության մոտ

Ռեստորանային ոլորտի աշխատակիցները հավաքվել են կառավարության մոտ ակցիա անելու, որպեսզի ստանան իրենց հարցերի պատասխանները:

Ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ արդեն 5 ամիս տանը նստած են, չեն աշխատում, այնինչ պետք է պահեն ընտանիքները. «Մոլերը բաց են, թող ռեստորաններն էլ բացեն, հյուրերին ջերմաչափեն, թողեն, որ մարդիկ աշխատեն: Ես երկու երեխա ունեմ, չգիտեմ, թե ինչպես պետք է անեմ»,-ասաց ներկաներից մեկը:

«Համավարակը մենակ մե՞զ է վերաբերում, իսկ տրանգենդերին չի վերաբերո՞ւմ, առանց դիմակ իջնում են աշխատանքի, մարդիկ նկատողություն են անում, ինչին ի պատասխան ասում են, որ լավ են արել, պարետն իրավունք չունի իրենց ասի, թե ինչ անեն: Իրենք խոսքի իրավունք ունեն, մենք չունե՞նք: Մարդիկ վաճառում են իրենց գույքն ապրելու համար»,-ասաց մեկ այլ քաղաքացի:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով