ԱՄՆ-ի խանութներից մեկում ապրանքներ լիզող տղամարդը ձերբակալվել է

ԱՄՆ-ի խանութներից մեկում ապրանքներ լիզող տղամարդը ձերբակալվել է

Միսսուրի ամերիկյան նահանգի Ուորենթոն քաղաքի բնակիչ Քոդի Փֆիստերը սուպերմարկետում լիզել է ապրանքները և նկարահանել այդ գործընթացը: Արդյունքում, նա «վաստակել է» ահաբեկչական սպառնալիքի հետ կապված մեղադրանք, գրում է Metro– ն:

26-ամյա ամերիկացին սոցիալական ցանցերում տեղադրել է իր արարքի տեսանյութը: Տեսանյութն անմիջապես լայն տարածում է գտել:

Կադրերում Փֆիստերն ասում է. «Ո՞վ է վախենում կորոնավիրուսից»: Եվ հետո լիզում է խանութում գտնվող ապրանքները: «Ահաբեկչությունը» տղամարդը կատարել է Walmart սուպերմարկետում:

Տեսանյութը այնպիսի մեծ ռեզոնանս է առաջացրել, որ գրավել է իրավապահների ուշադրությունը: Ոստիկանությունը պարզել է, որ Փֆիստերը տեսանյութը նկարահանել է մարտի 11-ին:

Այժմ ամերիկացին գտնվում է ճաղերի հետևում: Նա արդեն խնդիրներ ունեցել է օրենքի հետ հարբած վարելու, թմրանյութ պահելու, հրազենի հափշտակության հետ կապված:

 

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով