ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման թիվը էականորեն կրճատվել է

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման թիվը էականորեն կրճատվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ին նշել է, որ վերջին շրջանում երկրում կորոնավիրուսով վարակումների թիվն արագորեն նվազում է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կորոնավիրուսով վարակումների թիվը կտրուկ նվազում է Միացյալ Նահանգների տարածքում՝ մի քանի բացառություններով: Սա իսկապես շատ լավ նորություն է»,- գրել է ԱՄՆ առաջնորդը Twitter-ի իր էջում:

Հոփկինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարկ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.48 միլիոն դեպք, մահացել է 89 318 մարդ, առողջացել է 268376 մարդ:

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով