Ես լավ գործընկերներ եմ ունեցել ՄԱԿ-ում, բայց այսօր ուզում եմ ասել՝ ամո՛թ ձեզ, ուշքի՛ եկեք. Անահիտ Բախշյան

Ես լավ գործընկերներ եմ ունեցել ՄԱԿ-ում, բայց այսօր ուզում եմ ասել՝ ամո՛թ ձեզ, ուշքի՛ եկեք. Անահիտ Բախշյան

Միավորված ազգերի կազմակերպությունն այսօր լռել է, պապանձվել, չի արձագանքում Արցախում եւ ՀՀ-ում կատարվող օրհասական դրվագներին, այս անտարբերությունը ՄԱԿ-ին չի սազում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց այս մասին այսօր հայտարարեց հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ ինքը եկել է՝ մասնակցելու այս ակցիային, որովհետեւ չի կարող խրամատ գնալ եւ ուզում է ինչ-որ բանով օգնել իր պետությանը. «Այս անտարբերությունը հակասում է ՄԱԿ-ի գրված-չգրված բոլոր օրենքներին, իսկ դրանք բազմաթիվ են, ճոխ են, գեղեցիկ են թղթի վրա, իսկ իրականում ունենք այն, որ դուք ոչ մի ռմբահարված դպրոց չեք գնացել, այդ լուրերը չեք տալիս, այդ մասին չեք խոսում, ձեր սենյակներում փակված՝ իբրեւ թե մտահոգվում եք, ես լավ գործընկերներ եմ ունեցել ՄԱԿ-ում, բայց այսօր ուզում եմ ասել՝ ամո՛թ ձեզ»,- ասաց Բախշյանը:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով