Ավտոապահովագրողների բյուրոյի՝ վնաս պատճառողից հետադարձ պահանջ ներկայացնելու իրավունք վերապահող իրավադրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածին

Ավտոապահովագրողների բյուրոյի՝ վնաս պատճառողից հետադարձ պահանջ ներկայացնելու իրավունք վերապահող իրավադրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածին

Ավտոապահովագրողների բյուրոյի՝ վնաս պատճառողից հետադարձ պահանջ ներկայացնելու իրավունք վերապահող իրավադրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածին:

 ՄԱՍ Ա. ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

  1. Ա-ի (այսուհետ՝ «Տուժող») և Գ-ի (այսուհետ՝ «Վնաս պատճառող») միջև տեղի է ունենում ավտոտրանսպորտային պատահար:
  2. Ապահովագրական ընկերությունը (այսուհետ «Ընկերություն») հատուցում է Տուժողի գույքին Վնաս պատճառողի կողմից պատճառված վնասը:
  3. Ընկերությունն այնուհետև հայց է ներկայացնում Դատարան՝ Վնաս պատ­ճա­­ռո­ղից պահանջելով բռնագանձել Տուժողին վճարված հատուցումը:
  4. Վնաս պատճառողն առարկում է Ընկերության պահանջի դեմ այն հիմնա­վոր­­­մամբ, որ վերջիններիս միջև ապահովագրական պայմանագիր չի կնքվել, հետևա­բար բա­ցա­կայում է Ընկերության կողմից Վնաս պատճառողին պահանջ ներ­կա­յաց­­նե­լու իրավական հիմքը:
  5. Դատարանը վերը նշված հիմ­նա­վոր­­մամբ մերժում է Ընկերության հայ­ցա­պա­­հանջը: Դատական ակտն Ընկերության կողմից չի բողոքարկվում:
  6. Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխա­նատ­վու­թյան պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկե­րու­­­թյունների բյուրոն (այսուհետ՝ «Բյուրո») պահանջագիր է ներկայացնում Վնաս պատ­­­ճառողին՝ պահանջելով վճարել Տուժողին վճարված հա­տու­ցումը:

ՄԱՍ Բ. ՀԱՐՑԱԴՐՈՒՄ

արդյո՞ք Բյուրոն ունի Վնաս պատճառողին այդպիսի պահանջ ներկայացնելու իրա­­վունք այն դեպքում, երբ Դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ Ըն­­կերու­թյան և Վնաս պատճառողի միջև պայմանագիր չի կնքվել,

եթե օրենքով նա­խա­­տեսված է այդպիսի պահանջ ներկայացնելու սուբյեկտիվ իրավունք (առկա է հոդ­ված. ի սկզբանե առաջարկում ենք «իրավական նորմ» հաս­կա­ցությունը չնույ­նաց­նել «հոդվ­ած» հասկացության հետ) արդյո՞ք այդ հոդ­վա­ծով ամ­րագրված իրա­վադ­րույթը չի հակասում, «как минимум», ՀՀ Սահմանադրության 28-րդ (օրենքի առջև ընդ­հանուր հա­վասարությունը) և 60-րդ (սեփականության իրա­վուն­քը) հոդվածներին:

ՄԱՍ Գ. ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ «ՀՀ ՔՕ») 345-րդ հոդվածի 1-ին մա­­սով նախատեսվում է, որ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատ­ճառելու հե­տևան­­քով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից: Կարծես՝ պար­տա­­վո­րու­թյուն­ների առա­ջացման հիմքերն ավելի քան պարզ են:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատաս­խա­նատ­վու­թյան պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նշվում է, որ […] երաշխավորման ֆոնդի մի­ջոց­­ների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները […] հատուցվում են, եթե վնա­սը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վե­րա­­բերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր: Սույն հոդվածի 2-րդ մասով նախա­տես­վում է, որ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված դեպքերում Բյուրոն վնաս պատ­ճառած անձի, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպ­քե­րում` նաև վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփա­կա­նա­տի­րոջ նկատ­մամբ ունի հետադարձ պահանջի իրավունք […]: Սույն դեպքում Վնաս պատ­ճա­ռո­ղը և սեփականատերը համընկնում են (չնայած սույն հոդվածը տեղով մեկ խնդիր է, որին կանդրադառնանք հետագայում): Փաստացի ստացվում է, որ Օրենքի 49-րդ հոդ­վածի 2-րդ մասի ուժով Բյուրոյին տրված է Վնաս պատճառողին պահանջ ներ­կայաց­նելու իրա­վունք: Ընդ որում, անունն էլ դրված է «հետադարձ պահանջ»:

Մինչդեռ ՀՀ ՔՕ-ի և Օրենքի դիտարկումը մեզ հուշում է, որ Բյուրոյի մոտ չի կա­րող ծագել հետադարձ պահանջի իրավունք: Մասնավորապես՝ Օրենքում ամրագրված է այն գաղափարը, որ Բյուրոն իրավաբանական անձանց միության կազմա­կեր­պա­կան-իրավական ձև ունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ինքնակար­գա­վոր­վող կազմակերպություն է, որին անդամակցում են Օրենքի համա­ձայն ԱՊՊԱ իրա­կանացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերու­թյուն­ները, իսկ երաշ­խա­վորման ֆոնդն էլ Օրենքի համաձայն ստեղծված ֆոնդ է, որի կառավարիչն է Բյու­րոն, և որի հաշվին Օրենքով սահմանված դեպքերում վճարվում են հատուցումներ: Ընդ որում, Օրենքում հստակ նշվում է, որ երաշխավորման ֆոնդում միավորվում են Օրեն­քի 44-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ակտիվները:

Օրենքի 44-րդ հոդ­վա­ծի 1-ին մասում հստակ ամրագրված է, որ ֆոնդում միա­վոր­վում են Բյուրոյի` Օրենքով նա­խա­տես­ված կարգով հավաքագրած Բյուրոյի ան­դամ­­ների միանվագ, պար­բե­րա­կան և լրա­ցուցիչ վճարները […]: Սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոն որ­պես ծախս կատարում է միայն Օրեն­քի 49-րդ հոդվածով նախատեսված հա­տու­ցում­ները (Օրենքը պարունակում է մի շարք այլ հետաքրքիր հոդվածներ ևս): Ստացվում է, որ այդ հա­տու­ցումները կատար­վում են այն մի­ջոց­նե­րից, ո­րոնք վճարվել են ընկերությունների կող­մից: Չնայած այս ամե­նին՝ Օրենքը Բյուրոյին հե­­տադարձ պահանջի իրավունք է «շնոր­հում» և դա այն դեպքում, երբ պարտա­վո­րա­կան հարաբերությունները կանո­նա­կար­գող իրավական նոր­մերն այդպիսի հնա­րա­վո­րու­թյուն չեն նախատեսում: Եթե Դատարանը հաստատ­ված է համարում, որ Ընկերությունը չունի Վնաս պատճառողին պա­հանջ ներ­կայաց­նե­լու իրավունք, ապա ո՞րն է այդ դեպքում Բյուրոյի մոտ հե­տա­դարձ պահանջի իրա­վուն­քի առա­ջաց­ման իրավանորմը կամ հոդվածը: Նույնիսկ ՀՀ ՔՕ-ի 345-րդ հոդվածի 2-րդ մա­սում ամրագրված «վնաս պատճառելու հետևանքով» ձևակերպմումը չի կա­րող դիտ­վել որպես Բյուրոյի մոտ պահանջի իրավունքի առաջացման հիմք: Եթե «ռիսկ անենք» և այն դիտենք պահանջի ծագման հիմք, ապա ստաց­վում է, որ այդ նույն հա­ջո­­ղու­թյամբ Ընկերությունը կարող է կրկին հայց ներ­կայաց­նել Դատարան և որպես իրա­­վա­կան հիմք նշել ՀՀ ՔՕ 345-րդ հոդ­վածի 2-րդ մասը:

Բացի այդ, եթե Բյուրոյի մոտ ծագում է պահանջի իրավունք, ապա ստացվում է, որ մենք համաձայնում ենք ոտնահարել ՀՀ ՔՕ-ի 1099-րդ հոդվածի 4-րդ մասի այն ձևա­­կերպումը, համաձայն որի՝ վերադարձման ենթակա չէ այն գումարը, որը տրվել ի կա­­­տարումն գոյություն չունեցող պարտավորության: Ընդ որում, ՀՀ ՔՕ-ի 1099-րդ հոդ­­­վածը որևէ բացառություն չի նախատեսում:

Ավելին, ՀՀ ՔՕ 345-դր հոդվածի 2-րդ մասում խոսվում է, որ պարտավորություն կա­րող է առաջանալ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ հիմ­քերով: Մինչդեռ ՀՀ ՔՕ-ը չի նախատեսում Բյու­րոյի մոտ հետադարձ պահանջ իրա­վուն­քի ծագման հիմք (ՀՀ ՔՕ-ի 1074-րդ հոդվածը չի կարող կիրառվել, քանի որ վեր­ջինս տրամաբանությունն ամբողջովին այլ է):

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել հետևյալը: Ստացվում է՝ Ընկերությունը թեև չունի Վնաս պատճառողի դեմ պահանջ ներկայացնելու իրա­վունք, այ­նու­ա­մենայնիվ Օրենքը Բյուրոյի նկատմամբ ցուցաբերում է «շռայլություն» և ըն­ձեռ­ում է հետադարձ պահանջ ներկայացնելու իրավունք: Այդ դեպքում, նվա­զա­գույ­նը խախտվում է ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածով (այլ է հարցը, որ ներ­կա­յումս ՀՀ Սահ­մանադրությունը կարող է ոտնահարվել ամեն քայլափոխի) նա­խա­տես­ված այն հրամայականը, որ օրենքի առջև հավասար են բոլորը: Այսինքն, եթե Ըն­կե­րու­թյու­նը չունի պահանջի իրավունք, ապա նման պահանջի իրավունք չու­նե­նա­լու պո­զի­­տիվ կարգավորումը պետք է հավասարապես տարածել նաև Բյուրոյի նկատ­մամբ. էլ չենք խոսում այդպիսի պահանջ ներկայացնելու իրավունք նախատեսելու ար­դյուն­քում ՀՀ Սահմանադրության մյուս հոդվածների խախտման և քաղաքացիական իրա­վուն­­քի ողջ էությունը կազմաքանդ անելու մասին: Մնացյալի մասին հաջորդ դա­սին (խոս­քը վերաբերում է Բյուրոյին):

 

Հեղինակներ՝  Գևորգ Վիրաբյան, Տիգրան Ղազարյան

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով