Եթե որոշ անձանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ չկիրառվեն, հետևանքները ծանր կարող են լինել. Արա Ղազարյան

Եթե որոշ անձանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ չկիրառվեն, հետևանքները ծանր կարող են լինել. Արա Ղազարյան

Արտակարգ դրության պայմաններում մեր երկրում իրականացվող իրավական կարգավորումների մասին ենք զրուցել փաստաբան Արա Ղազարանի հետ:

-Պարո’ն Ղազարյան, այն ինչ արվում է մեր երկրում արտակարգ դրության պայմաններում, իրավաչա՞փ է:

-Այն, ինչ արվում է մեր երկրում պահպանելու համար հասարակական կարգն ու հանրային առողջությունն իրավաչափ նպատակ է հետապնդում:  Այն պետական մարմինների գործառույթների մեջ է մտնում:

Իմ մտահոգությունը ԶԼՄ-ների  նկատմամբ իրականացվող կարգավորումներն են, որոնք, ըստ էության, իրենց նպատակին չեն  ծառայում,  քանի որ այն հրապարակումները, որոնք մինչև հիմա արգելվել են դրանք խուճապ չեն առաջացրել, բայց ԶԼՄ-ները ստիպված են եղել  դրանք հեռացնել  իրենց էջերից:  Միևնույն է, այդ ինֆորմացիան հասանելի է և հասանելի կլինի քաղաքացիներին:  Դա անարդյունավետ միջոցառում է: Մնացած առումով պետությունը,  պետական մարմիններն իրենց գործառույթներն են իրականացնում:

՞նչ կարծիք ունեք մեկուսացման կանոնները խախտելը քրեականացնելու հետ կապված:

— Քրեականացումը բխում է ստեղծված իրավիճակից: Հիմա էլ մենք տեսնում ենք, որ շատերը չեն հետևում կանոններին: Կառավարությունն առաջարկում է ինքնամեկուսանալ, սակայն շատերն այդ կանոնները չեն պահում: Եթե առանձին անձանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ չկիրառվեն, հետևանքները ծանր կարող են լինել:

-Այլ երկրների հետ համեմատած` Հայաստանում օրենսդրական ի՞նչ բացեր եք նկատում:

-Միակ տարբերությունը, որ նկատել եմ ԶԼՄ-ների նկատմամբ կարգավորումն է, որ մնացած երկրներում, մեծամասամբ, բացակայում է: Մյուս կողմից` շատ երկրներում ավելի խիստ քրեաիրավական, վարչաիրավական միջոցներ են կիրառվում, քան` Հայաստանում:

-Քրեակատարողական հիմնարկներում` իրավիճակով պայմանավորված, կարծես թե, լուռ են, ըստ Ձեզ, այդ մասով ի՞նչ անելիքներ կան:

— Քրեակատարողական հիմնարկներին առնչվող ամբողջական տեղեկատվություն չունենք: Միակ ինֆորմացիան, որը պարետը ստիպեց հեռացնել, վերբերում էր նրան, որ հանձնուքները չեն ընդունվում, չեն առաքվում:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ամեն ինչ նորմալ է, այնտեղ վարակվածներ չկան:  Այլընտրանքային ինֆորմացիան շատ դժվար է տարածվում, բայց, հույս ունենք, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է:

GPnews.am

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով