«Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի»․ լեզվաբանը՝ նախարարին

«Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի»․ լեզվաբանը՝ նախարարին

Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նա, մասնավորապես, նշել է. «Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ Ձեր աղմուկից»: Արայիկ Հարությունյան

Կեցցե՛ս, նախարա՛ր «հայոց»: Լավ է` «բարեփոխում» չես գրել, խելքդ հասել է, քեզ արժանի զուգորդումներ ես առաջ բերել առ ցարական ռեֆորմներ: Իրավունք ունես հաթաթա տալու, որովհետև բարեկիրթ հայագետներն այսօր էլ են շարունակում անտեղի բարեկրթություն ցուցաբերել: Ի լուր համայն հայության` անգրագետ ու սեռաշեղ ծրագրեր ես հրապարակում և այսքան թուքումուր ուտելուց հետո էլ սպառնո՞ւմ ես:

Եթե հայագիտության այսօրվա բանակը սրա դեմը չառնի, ուրեմն բոլորս միասին հանգիստ կարող ենք դեն նետել մեր տիտղոսներն էլ, գիտական աստիճան-կոչումների վկայագրերն էլ, որովհետև գետինը մտնելու բան կլինի այսքանից հետո լսարան մտնելը:

Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի: Կտեսնես ուրիշ տեղ` միայն քո և մյուս ռեֆորմիստների երեխաների ու թոռների շրջանում` փակ տարածության մեջ:

Հ. Գ. Բազմությանը դիմելիս «ձեր»-ը մեծատառով է գրել: Սա իսկապես նորարարություն է. բազմության յուրաքանչյուր անդամի հատուկ հարգանքով է դիմում նախարարը…»։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով