Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում հրաժարական կտա

Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում հրաժարական կտա

Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով իր հրաժարականի մասով պահանջներին:

«Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է նրա հետ, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող ու վերլուծող: Իսկ վերլուծող սերունդն այդ շրջանակներին չի սատարելու»,- ասաղ նա:

Դիտարկմանը, թե թիմում կա նրա հրաժարականի հարցը, նախարարը շեշտեց, որ թիմում նման հարց չկա. «Ես իմ հարաբերությունները քաղաքական թիմի հետ իրականացնում եմ տարբեր քննարկումների և ինստիտուցիոնալ գործիքների միջոցով, որոնց ընթացքում նման հարց չի բարձրացվել»։ Անդրադառնալով ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի և փոխնախարար Գրիշա Թամրազյանի հարաբերություններին, նա նշեց, որ դրանց չի ուզում անդրադառնալ։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով