Արգիշտի Քյարամյանն ազատվեց ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Արգիշտի Քյարամյանն ազատվեց ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Միքայել Համբարձումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով