Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացված է, նա կորոնավիրուսի թեստ է հանձնել

Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացված է, նա կորոնավիրուսի թեստ է հանձնել

Այստեղ կարող է լինել Ձեր #4 գովազդը։
հեռ․ + 374 (95) 50-17-18

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացված է։ Նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, ինչի հետևանքով մի քանի աշխատակցիներ ինքնամեկուսացված են։

Այս մասին ասել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Առաջին դեպքը 2 օր առաջ է հայտնաբերվել։ Նախախարը ևս ինքնամեկուսացվել է, հանձնել է կորոնավիրուսի թեստ և սպասում է պատասպանի»,-նշեց նա։

ԳՈՎԱԶԴ00:18Իմանալ ավելին
Հավելենք, որ այն տեղեկությունը, թե նախարարության մի ամբողջ ստորաբաժանում հիվանդ է կամ մեկուսացված՝ մամուլի խոսնակը չհաստատեց՝ նշելով, որ որևէ բաժնի անուն տալ չի կարող, քանի որ այդպիսով մարդիկ կնույնականացվեն և կխախտվի բժշկական գաղտնիքի իրավունքը։

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով