Նախարարը նոր տվյալներ է հայտնում

Նախարարը նոր տվյալներ է հայտնում

Արդեն մի քանի օր է չունենք տանը սպասող քաղաքացի, որը սպասում է հոսպիտալացման: Այս մասին կաավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ փոքր է այն քաղաքացիների թիվը, որոնք վարակվել են կորոնավիրուսով, սակայն գտնվում են այլ հիվանդանոցում՝ սպասելով տեղափոխման կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց:

Այսօր առավոտվա դրությամբ նման քաղաքացիների թիվը կազմում է 13:

Թորոսյանը նշեց, որ ընդհանուր վիճակը մնում է կայուն, բայց ծանր, բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում էլ չկա: Նախարարը հավելեց, որ առողջապահական հզորությունները շարունակում են մեծանալ։

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով