Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. վիճաբանության ժամանակ դատապարտյալներից մեկը կտրել է մյուս դատապարտյալի վիզը

Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. վիճաբանության ժամանակ դատապարտյալներից մեկը կտրել է մյուս դատապարտյալի վիզը

Տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ մայիսի 15-ին Արմավիր ՔԿՀ-ի 2-րդ տեղամասի 52-րդ խցում ցմահ դատապարտյալների միջեւ լուրջ վիճաբանություն է եղել, որից հետո դատապարտյալներից մեկը կտրել է մյուս դատապարտյալի վիզը:

GPnews.am-ի հետ զրույցում ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը նշեց.

«Սույն թվականի մայիսի 15-ին՝ ժամը 20:25-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի թիվ 52 խցի ցմահ ազատազրկման դատապարտված խցակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն կենցաղային հարցերի շուրջ:

Վիճաբանության արդյունքում նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածք: Տուժածին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կանչվել է նաև շտապօգնություն: Վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն և նույն օրը վերադարձվել քրեակատարողական հիմնարկ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով