Արտաշատում շունը հարձակվել է 72֊ամյա կնոջ վրա. նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

Արտաշատում շունը հարձակվել է 72֊ամյա կնոջ վրա. նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

Արտաշատ քաղաքում՝ Մռավյան և Մարքսի փողոցներին հարող տարածքում, շունը հարձակվել է 72֊ամյա Հայկանուշ Հարությունյանի վրա և վնասել ոտքերը։

GPnews.am֊ի հետ զրույցում կինը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել նոտարական գրասենյակի մոտակայքում.

<<Ոտքիս 12 կար են տվել։ Ինձ հետ պատահածն առաջին դեպքը չէ։ Այդ շունը միշտ գտնվում է բնակելի շենքի բակում և հարձակվում է մարդկանց վրա>>,֊ասաց Հայկանուշ Հարությունյանը։

Կնոջ տեղեկացմամբ՝ շենքի բնակիչները դիմել են մարզպետին, որը պատասխանել է, որ 40 000 դրամ չի կարող հատկացնել այդ շան հարցով զբաղվելու համար։

Շունը տեր ունի, թե ոչ՝ անգամ բնակիչները չեն կարողանում հասկանալ. ենթադրյալ տերերը հրաժարվել են և նշել, որ կենդանին իրենցը չէ։

 

GPnews.am

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով