Արցախը մեր հողն է, այդ հողի մեջ մեր զարկերակն է, հորդորում եմ զերծ մնալ անխնա ծառահատումներից. Ռոմանոս Պետրոսյան

Արցախը մեր հողն է, այդ հողի մեջ մեր զարկերակն է, հորդորում եմ զերծ մնալ անխնա ծառահատումներից. Ռոմանոս Պետրոսյան
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հորդորելով զերծ մնալ Արցախում անխնա ծառահատումներից:

«Հայրենիքը, ինչպես և բնությունը, հավերժ են… Սիրելի՛ հայրենակիցներ, հարազատնե՛ր, բոլորս հիմա չափազանց զգացմունքային ենք ու անհաշտ՝ այս ցավալի իրողության հետ, բայց Արցախը մեր հողն է, այդ հողի մեջ մեր զարկերակն է:

Հորդորում եմ ձեզ՝ խնայել մեր երկրի աստվածատուր ու դրախտային բնությունն ու զերծ մնալ անխնա ծառահատումներից:

Մենք շարունակելու ենք ապրել Արցախում, և մենք մի օր անպայման վերադառնալու ենք, բուժելու ենք մեր վիրավոր հողի վերքերը, վերակառուցելու ենք, ապրելու և արարելու ենք մեր չքնաղ Քարվաճառում:

Քարվաճառը հավերժ հայկական է: Մենք բարբարոս չե՛նք, մի՛ արեք այսպես, խնդրում եմ»,- գրել է նա:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով