Անհապաղ ազատեք Ռոբերտ Քոչարյանին, հայկական պետականությունը ամենից թանկն է. Տիգրան Աթանեսյան

Անհապաղ ազատեք Ռոբերտ Քոչարյանին, հայկական պետականությունը ամենից թանկն է. Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ասեմ ձեզ մի բան.
Քոչարյանի օրոք կալանավորեցին իմ ընկերոջը՝ Վահե Գրիգորյանին: 10 փաստաբանով կենաց մահու կռիվ տվեցինք: Վահեին կալանավորել էին հիմար առիթով, իսկ իրականում Հյուսիսային ու Գլխավոր պողոտայի սեփականատերերին ունեզրկելու դեմ նրա մղած անհաշտ պայքարի համար: Քոչարյանի օրոք դատարանները, ժառանգություն ստացած, ահավոր կառույցներ էին: Վահեին ազատելը թվում էր անհնարին: Մնացինք 4 փաստաբան, ես իմ համակուրսեցի ընկերոջս չծախեցի, տղերքը ևս մնացին իրա կողքին: Շատ բաներ եղան, շատ մարդիկ պայքարին միացան, արդյունքում 4.5 ամիս հետո Վահեն ազատվեց: Ինչ եղավ հետո, էական չի, բայց համառ ուր արդար պայքարի շնորհիվ իմ ընկերը ազատվեց: Հետո շատ բան եղավ: Վահեի խնդրանքով դարձա «Հայկական ժամանակ» թերթի փաստաբանը, հետո նաև՝Նիկոլ Փաշինյանի պաշտպանը: Հիմա, տարիներ անց մի բան ունեմ ասելու իմ հին ընկերներին ու ծանոթներին: Ասում եմ որպես հայ, ՀՀ քաղաքացի՝
Անհապաղ ազատեք Ռոբերտ Քոչարյանին, հայկական պետականությունը ամենից թանկն է»:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով