Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում կորոնավիրուսի ոչ մի նոր դեպք չի գրանցվել

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում կորոնավիրուսի ոչ մի նոր դեպք չի գրանցվել

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում, որի վարչապետը Գլեդիս Բերեջիքլյանն է, այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակման ոչ մի նոր դեպք չի գրանցվել, չկան նաեւ հիվանդներ, ովքեր թոքերի արհեստական օդափոխության սարքերի կարիք ունեն, հայտնում է Associated Press-ը:

Վարակման նոր դեպքերի բացակայությունը գրանվել է վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի աշխտորոշման 9500 թեստերի անցկացման արդյունքում:
Նահանգի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերջին հիվանդը լքել է վերակենդանացման բաժանմունքը եւ այլեւս թոքերի արհեստական օդափոխոթւյան կարիք չունի: Ւնդ որում, 70 հիվանդ շարունակում է բուժում ստանալ:

Ամբողջ նահանգում գրանցված ընդհանուր 3.092 դեպքից 359-ը շարունակում է ակտիվ մնալ:

Սակայն, չնայած դրան, ​​իշխանությունները հորդորում են շարունակել 1.5 մետր հեռավորություն պահպանել եւ պարբերաբար լվանալ ձեռքերը:

Երկուշաբթի օրվանից բարերին եւ ռեստորաններին թույլատրվում է մինչեւ 50 այցելու ընդունել: Բացի այդ, կթույլատրվեն նաեը ներքին ուղեւորություններ:
Թանգարանները, պատկերասրահները, գրադարաններն ու գեղեցկության սրահները նույնպես կվերսկսեն իրենց գործունեությունը, իսկ հարսանիքներին կարող է մասնակցել մինչեւ 20 մարդ:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով