Երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած 3 ամսական փոքրիկը սկսել է ինքնուրույն շնչել

Երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած 3 ամսական փոքրիկը սկսել է ինքնուրույն շնչել

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա:  GPnews.am-ն այս մասին տեղեկանում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջից։

«Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն»,-գրում է Դերձյանը։

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով