Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Գանձակ-Սարուխան գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Գանձակ գյուղի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ս.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի և Սարուխան գյուղի բնակիչ, 17-ամյա Նարեկ Խ.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գագիկ Ս.-ն և և Նարեկ Խ.-ի ուղևորներ, Սարուխան գյուղի բնակիչներ, 15-ամյա Խաչիկ Ն.-ն, 17-ամյա Միշա Զ.-ն, 17-ամյա Սասուն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճաապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր թեն նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով