Ազգային ժողովն ընտրեց Սահմանադրական դատարանի 3 դատավորներին

Ազգային ժողովն ընտրեց Սահմանադրական դատարանի 3 դատավորներին

Քիչ առաջ Ազգային ժողովն ընտրեց Սահմանադրական դատարանի 3 դատավորներին:

Երվանդ Խունդկարյանն ընտրվեց ձայների 84 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ, Արթուր Վաղարշյանը՝ 86 կողմ, 1 դեմ, Էդգար Շաթիրյանը՝ 85 կողմ, 3 դեմ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ՍԴ դատավորներն իրենց լիազորությունները ստանձնում են ԱԺ-ում երդման պահից:

«Թեկնածուներից երկուսի մոտ այս պահին աշխատանքի հետ կապված անհամատեղելիության խնդիր կա: Դատավորները պետք է դիմում գրեն իրենց աշխատանքից դուրս գալու վերաբերյալ, ինչից հետո կկազմակերպենք երդման արարողությունը: Այդ մասին հավելյալ կտեղեկացնենք»,-նշեց Միրզոյանը:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով