Կրկին Մալաթիա-Սեբաստիա․ բարձրահարկ շենքից տղամարդ է նետվել

Կրկին Մալաթիա-Սեբաստիա․ բարձրահարկ շենքից տղամարդ է նետվել

Այստեղ կարող է լինել Ձեր #4 գովազդը։
հեռ․ + 374 (95) 50-17-18

Երեկ` մայիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Մոտ 30-40 տարեկան տղամարդը ինքնասպանություն է գործել` նետվելով բարձրահարկ շենքից: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:

«Մայիսի 17-ին՝ ժամը 09:10-ին, ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Երեւանի Անդրանիկի փողոցի 125 շենքից մարդ է իրեն ցած նետել: Դեպքի վայր է մեկնել քննչական խումբ, որտեղ հայտնաբերվել է մոտ 30-40 տարեկան ինքնությունը չպարզված տղամարդու դի»,- ասացին ոստիկանությունից:

Ոստիկանությունից հայտնեցին, որ անձի ինքնությունը պարզելու համար ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով