Բենզինը նորից թանկանում է

Բենզինը նորից թանկանում է

Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը նորից սկսել են թանկանալ: Մարտ-ապրիլ ամիսներին բենզինի գները որոշակի անկում գրանցեցին` 1 լիտրի հաշվով հասնելով ընդհուպ 270-280 դրամի: Դիզելն էլ 300-ի սահմաններում էր: Եվ դա արդեն սկսեցին ներկայացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական շլացուցիչ ձեռքբերումը, թե նա եկավ, ու բենզինը էժանացավ:

Թեպետ Փաշինյանն արդեն երկու տարի է` վարչապետ է, ու նրա` իշխանության գալուց հետո բենզինը մի բան էլ թանկացել էր` էժանանալու փոխարեն: Իսկ վերջին ամիսների գնանկումը ընդամենը աշխարհում նավթի գների իջեցմամբ էր պայմանավորված: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Հիմա նորից սկսել է թանկանալ բենզինը: Այսօր լցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինն արդեն 310-320 դրամով է վաճառվում, պրեմիումը` 320-330: Եվ սա ոչ ոք չի կապում Նիկոլ Փաշինյանի կառավարության գրանցած հեղափոխական հաջողությունների հետ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով