Մահացել է Բիլ Գեյթսի հայրը

Մահացել է Բիլ Գեյթսի հայրը

94 տարեկան հասակում մահացել է «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հայրը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով CNBC-ին։

Ավագ Գեյթսը մահացել է սեպտեմբերի 14-ին` ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում լողափին գտնվող իր տանը։ Նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ Նշվում է, որ ավագ Գեյթսի առողջական վիճակն աստիճանաբար վատթարացել է:

«Հայրս «իսկական» Բիլ Գեյթս էր: Նա այն մարդն էր, ում նման ես ձգտում եմ դառնալ։ Ես ամեն օր կկարոտեմ նրան»,-գրել է կրտսեր Գեյթսն իր բլոգում:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով