Մայր Աթոռը բժշկական պաշտպանիչ արտահագուստներ նվիրեց առողջապահական համակարգին

Մայր Աթոռը բժշկական պաշտպանիչ արտահագուստներ նվիրեց առողջապահական համակարգին

Այստեղ կարող է լինել Ձեր #4 գովազդը։
հեռ․ + 374 (95) 50-17-18

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության կենտրոնին փոխանցվեց շուրջ 2000 բժշկական պաշտպանիչ արտահագուստ, որոնց արժեքը կազմում է 16 միլիոն դրամ:

Այս օրերին դրանք անհրաժեշտություն են համավարակի դեմ առաջին գծում պայքարող բուժաշխատողներին` անվտանգ և արդյունավետ աշխատանքի համար:

Համավարակի ժամանակ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով Մայր Աթոռի կողմից առողջապահության նախարարությանը նախորդիվ փոխանցվել են ընդհանուր առմամբ շուրջ երեսուն միլիոն դրամ արժողությամբ բժշկական սարքավորումներ և պարագաներ:

Առողջապահության ոլորտի հետ համագործակցության ծրագրերն իրականանում են Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի միջոցով:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով