Բրազիլիան կորոնավիրուսի վարակակիրների թվով շրջանցել է Ռուսաստանին

Բրազիլիան կորոնավիրուսի վարակակիրների թվով շրջանցել է Ռուսաստանին

Այստեղ կարող է լինել Ձեր #4 գովազդը։
հեռ․ + 374 (95) 50-17-18

Բրազիլիան կորոնավիրուսի վարակակիրների թվով շրջանցել է Ռուսաստանին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը։ Ջոնս Հոփքինսի համալսարանի մայիսի 23-ի տվյալներով՝ Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի 330 890 դեպք այն դեպքում, երբ Ռուսաստանում վարակակիրների թիվը 326 448 էր։

Վերջին մեկ օրվա ընթացքում Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի 20 803 նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է այդ երկրի համար՝ կորոնավիրուսի համավարակից ի վեր։ Վերջին մեկ օրվա ընթացքում վիրուսից մահացել է 1001 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 21 579։

Ուրբաթ օրը՝ մայիսի 22-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը Հարավային Ամերիկան անվանել է «հիվանդության նոր էպիկենտրոն», իսկ Բրազիլիային՝ «ամենից շատը տուժած երկիր»։ Ռայանը հատուկ ուշադրություն է դարձրել Ամազոնի տարածաշրջանի վրա, որտեղ COVID-19 կորոնավիրուսի վարակվածության և մահացության ցուցանիշներն ամենաբարձրն են Բրազիլիայում։ Երկրի մի շարք շրջաններում առողջապահական համակարգը գտնվում է փլուզման եզրին։

 

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով