Արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին հայտնում է BBC-ն։

«Նրա ախտանիշները մեղմ են, վիճակը լավ է, նա, ինչպես միշտ, աշխատում է տնից»,-հաղորդել են արքայական ընտանիքից:

Նշենք, որ Արքայազն Չարլզն ու նրա կինը մեկուսացված են Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում:

Այժմ չի հաջողվել պարզել, թե ումից է վարակվել արքայազնը, քանի որ վերջինս շփման լայն շրջանակ է ունեցել:

Արքայազն Չարլզը` Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդին, 71 տարեկան է:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով