Չինաստանում վտանգավոր ժանտախտի բռնկում է տեղի ունեցել․ հայտարարվել է վտանգավորության երրորդ աստիճան

Չինաստանում վտանգավոր ժանտախտի բռնկում է տեղի ունեցել․ հայտարարվել է վտանգավորության երրորդ աստիճան

Չինաստանի հյուսիսում բուբոնիկ ժանտախտ է հայտնաբերվել հովվի մոտ։ Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով «Սինցզինբաո» թերթին, որն էլ իր հերթին հղում է անում Բայան-Նուր քաղաքի առողջապահության կոմիտեին:

«Նախքան հիվանդանալը պացիենտը եղել է բուբոնիկ ժանտախտի համաճարակաբանական օջախում։ Այժմ պացիենտը բուժում է ստանում մեկուսացման մեջ, նրա վիճակը գնահատվում է կայուն»,-ասված է Բայան-Նուր քաղաքի առողջապահության կոմիտեի կողմից տարածած հայտարարության մեջ։

Տղամարդը բուբոնիկ ժանտախտի կասկածանքով հոսպիտալացվել է, ինչից հետո քաղաքում համաճարակաբանական նախազգուշացման երրորդ աստիճանի մասին հայտարարություն է տարածվել:

Իշխանությունների խոսքերով, քաղաքում կա հիվանդության տարածման վտանգ, խորհուրդ չի տրվում որսալ վայրի կենդանիներ, իսկ հիվանդության դեպքերի հայտնաբերման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է անմիջապես հայտնել այդ մասին։

Նշվում է, որ բուբոնիկ ժանտախտով ևս 2 մարդ է հիվանդացել Մոնղոլիայի շրջանում, որը գտնվում է Ալթայի Հանրապետության հետ սահմանին։ Ուլան Բատորում ռուսական դեսպանատնից հայտնել են, որ իշխանությունները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, մտահոգվելու պատճառ չկա։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով