Պարզապես փորձություն էր, որն արդեն անցյալում է. կորոնավիրուսը հաղթահարած լրագրող  

Պարզապես փորձություն էր, որն արդեն անցյալում է. կորոնավիրուսը հաղթահարած լրագրող   

Լրագրող Նազելի Էլբակյանը, որը վարակված էր կորոնավիրուսով, բուժվել է և արդեն տանն է։ Լրագրողը GPnews.am-ի հետ զրույցում կիսվել է հիվանդության մասին իր պատկերացումների, կորոնավիրուսից հետո հոգևոր վիճակի մասին։

Առաջին բանը, որ արեցիք տուն վերադարձի ժամանակ:

-Բացեցի տան պատուհաններն ու մաքուր օդ շնչեցի։

Ինչպե՞ս էիք պատկերացնում հիվանդությունը մինչև վարակվելը:

-Հոգեբանորեն պատրաստ եմ եղել, մտածել եմ, որ դա ինձ հետ էլ կարող է պատահել։ Հիվանդությունն իմ դեպքում հենց իմ պատկերացրածի նման է ընթացել։

Ի՞նչ է փոխվել Ձեզ մոտ վարակից հետո թե՛ հոգևոր, և թե՛ ֆիզիկական առումով:

-Որևէ բան չի փոխվել. ես շարունակում եմ շատ առողջ լինել, իսկ հավատս մշտապես անսասան է։

Այն, որ բացասական թեստից հետո անգամ հիվանդությունն իր հետքը թողնում է, Դուք ինչ-որ բան նկատո՞ւմ եք:

 -Բացարձակ հետևանք չկա։ Ինձ մոտ բարդություն չի եղել, հիմա ամբողջությամբ առողջացած եմ։

Հայտնվել էիք այնպիսի իրավիճակում, երբ լրագրողը հիվանդության կրողն է, այդ պարագայում ինչի՞ մասին կուզեիք ավելի շատ լուսաբանվեր, որ մինչ այս պահը չի արվել:

-Թեման չափից դուրս շատ է լուսաբանվել։ Միայն կուզենամ, որ բոլորը շուտ առողջանան։

Երբ վերլուծում եք Ձեզ հետ կատարվածը, ի՞նչ կարևոր եզրակացության եք հանգում:

-Պարզապես փորձություն էր, որն արդեն անցյալում է։

Բժիշկների աշխատանքին հիմնականում ծանոթ ենք մամուլից, նույն տպավորությո՞ւնն էր Ձեզ մոտ նաև հիվանդանոցում:

-Բուժանձնակազմը շատ հոգատար էր։ Յուրաքանչյուրի համար անհանգստանում էին։

Նազելի Էլբակյանի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու լուրը տարածվեց, երբ  մայիսի 8-ին ֆեյսբույան իր էջում լրագրողը գրառում կատարեց․ «Աղոթե՛ք ինձ համար։  Մի քանի օր առաջ ինձ մոտ COVID-19 է հայտնաբերվել»:

 Արշալույս Ադամյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով