Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի չորս ալիք է կանխատեսվել

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի չորս ալիք է կանխատեսվել

Անգլիական Բիրմինգհեմ քաղաքից բժիշկը կորոնավիրուսի չորս ալիք է կանխատեսել: Նրա խոսքերը մեջբերում է «Birmingham Live»-ը:

Բժիշկ Շաբի Ահմադը, քաղաքի առաջատար բժիշկներից մեկն անհանգստություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները ստիպված կլինեն «սովորել ապրել վիրուսի հետ», քանի որ պատվաստանյութը դեռ չեն ստեղծել:

Մինչ կառավարությունը հայտարարում է, որ COVID-19-ի առաջին ալիքը մոտենում է ավարտին, բժիշկը համաձայն չէ այդ լավատեսություն տարածմանը․ «Կլինի երկրորդ ալիք, երրորդ և չորրորդ: Վիրուսը հենց այնպես չի հեռանա: Այն կշարունակվի տարածվել տարբեր ճանապարհներով: Մենք պարզապես պետք է սովորենք պաշտպանվել դրանից»,-ասել է Ահմադը:

Բժշկի խոսքով՝  երկրի բնակիչներն արդեն կարող են դուրս գալ փողոց և այցելել հասարակական վայրեր, այնուամենայնիվ, նա կարևորել է սոցիալական հեռավորության պահպանման կարևորությունը:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով