Դատարանը հնարավորություն տվեց Գագիկ Ծառուկյանին՝ լինել ժողովրդի կողքին. փաստաբան

Դատարանը հնարավորություն տվեց Գագիկ Ծառուկյանին՝ լինել ժողովրդի կողքին. փաստաբան

Փաստաբան Սամվել Դիլբանդյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Մ․ Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու մասին պաշտպանների միջնորդությունը։ <<Ասում են արդարությունը ուշանում է, բայց երբեք չի մեռնում>>։ Կարող ենք ասել, որ բավարարված ենք այն որոշմամբ, որը կայացվեց նրա նկատմամբ, սակայն տեղի ունեցած անօրինականությունների և անարդարության շարքում՝ սա արդարության լույսի շող էր։ Դատարանը բավարարեց 100 000 000 միլիոն ՀՀ դրամի չափով պաշտպանության կողմի գրավ կիրառելու մասին միջնորդությունը։ Իհարկե, կարծում ենք, որ դատարանի որոշումը գրավի չափի մասով արդարացված էր, քանի որ Գագիկ Ծառուկյանի օգնությունը կրելու է շարունակական բնույթ, հետևաբար ավելի լավ է այդ գումարները մուծվեն որպես օգնություն, քան թե պահվեն դատարանի դեպոզիտում։
Դատարանը լսեց հանրության ձայնը և հնարավորություն տվեց Գագիկ Ծառուկյանին՝ մեր երկրի համար ճակատագրական այս պահին լինել իր ժողովրդի և բանակի կողքին։
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ․․․․

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով