Որքա՞ն կկազմի տուգանքը դիմակ չկրելու դեպքում

Որքա՞ն կկազմի տուգանքը դիմակ չկրելու դեպքում

Դիմակների գնի նկատմամբ վերահսկողություն լինելո՞ւ է,-ԱԺ հատուկ նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին նման հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ավինյանը նշեց, որ շուկան ազատականացված է, սակայն որոշակի մեխանիզմներ կարող են մշակել գների վերահսկողության համար:

Պարետն անդրադարձավ նաև դիմակ չկրելու դեպքում սահմանվող տուգանքների չափերին: Հայտնեց, որ տուգանքները սկսվելու են  100 հազար դրամից:

«Ես ուզում եմ, որ մենք մեր մոտեցումը փոխենք, չմտածենք՝ դե լավ, էսօր դիմակ չկրեմ, այլ հասկանանք ու մտածենք չվարակելու եւ չվարակվելու մասին: Այո, ինքնաշեն դիմակ կարող է լինել հենց շարֆը կամ կտորից որեւէ բան, որը հնարավորություն է տալիս դեմքը փակելու»:

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, նշեց, որ տրանսպորտից օգտվելիս պարտադիր է լինելու դիմակ կրելը, բացի այդ  չի թույլատրվելու գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը.

«Նաեւ պարտադիր կանոններ են սահմանված ախտահանման հետ կապված: Կան վերահսկող մարմիններ, որոնք պետք է հետեւեն այդ կանոնների պահպանմանը»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ հանրային տրանսպորտը ամբողջ ծավալով գործելու է մայիսի 18-ից:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով