«58 տարեկան կինը մնացել է դրսում՝ Թորոսյանի «հիանալի» կազմակերպված աշխատանքի շնորհիվ»

«58 տարեկան կինը մնացել է դրսում՝ Թորոսյանի «հիանալի» կազմակերպված աշխատանքի շնորհիվ»

Նունե Ներսիսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ ծանոթներից մեկից նոր ահազանգ ստացա: 58 տարեկան կինը ներկա դրությամբ մնացել է դրսում՝ Թորոսյանի «հիանալի» կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Կինը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքից է: Ապրիլի 29-ի գիշերը կնոջը և իր ամուսնուն շտապ օգնության մեքենայով Դդմաշենից տեղափոխել են Երևան Նորքի Ռեժինե հյուրանոց, որից հետո մայիսի 1-ին տեղափոխում են «Արտաշատ» ԲԿ, իսկ 13-ի գիշերը նորից տեղափոխում են Երևան Min hotel: Հիմա ամբողջ պատմությունը: Սևանում կնոջը և ամուսնուն թեստավորել են,կնոջ և ամուսնու մոտ դրական է եղել վարակի առկայությունը : Այս տեղափոխումների ընթացքում երկու անգամ կնոջը և ամուսնուն թեստավորել են :Կնոջ մոտ երկու անգամ բացասական է եղել ,ամուսնու մոտ մեկ անգամ ՝ դրական ,մեկ անգամ՝ բացասական : Կնոջը այսօր դուրս են գրել երեկոյան ,իսկ ամուսինը դեռ հյուրանոցում է : Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Արսենը այս յուրաքանչյուր տեղափոխումը մի նոր դեպք է հայտարարում ,ինտենսիվ աշխատում է ձեր ռեյտինգը տապալելու վրա կամ հենց դուք այս ամենից տեղյակ եք և այդ դեպքում այս հանցավոր արարքների համար դուք նույնպես պատասխանատու եք : Հիմա այս ամենից առաջանում են մի շարք հարցեր և եթե դուք այդ հարցերի լուծումները չտաք ,հետևաբար իմ կանխատեսումները ճիշտ են:

Ինչո՞ւ են մարդկանց տեղափոխում մի հյուրանոցից մյուսը ,իմաստը ինչու՞մն է:
Ին՞չ բուժումներ են ստացել այս մարդիկ ,քանի որ նրանք պնդում են ,որ ոչ մի բուժում չեն ստացել:
Ի՞նչ միջոցներով պետք է այս մարդիկ հետ գնան իրենց տուն ,եթե գումար չունեն ,եթե չեն աշխատում, եթե մարզերում են բնակվում:

Ձեզ հետ միասին քննարկման ժամանակ Թորոսյանը հայտարարում էր, որ վարակը կարող է կրկնվել:
Ինչո՞ւ նորմալ սնունդ չեն տրամադրում մեկուսացված մարդկանց:Չէ որ և բարեգործների և պետբյուջեի հաշվին մեծ գումարներ են ծախսվում:

Ինչքա՞ն դեռ պետք է այս աթեիստ նախարարը ձեռք առնի մարդկանց ,չե՞ք կարծում ,որ արդեն բավ է:
Կից դնում եմ տրված սնունդի նկարը:

Հ.Գ . Կորոնավիրուսը կծող շուն է, ինքներդ հայտարարեցիք»:

Իմ ծանոթներից մեկից նոր ահազանգ ստացա :58 տարեկան կինը ներկա դրությամբ մնացել է դրսում `Թորոսյանի «հիանալի» կազմակերպված…

Опубликовано Nune Nersisyan Воскресенье, 17 мая 2020 г.

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով